«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի բնապահպանները մտահոգված են շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ դիտավորյալ աղավաղելը ապաքրեականացնելու կառավարության մտադրությամբ:
Ըստ տեղեկացված բնապահպանների՝ արդարադատության նախարարությունն առաջիկայում հանդես կգա Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանց համոզմամբ՝ այդ փոփոխությունը անմիջականորեն կապ ունի նաև Ամուլսարի շահագործման հարցում «Լիդիան» ընկերության համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: