տուն Սպորտ Ինչու են Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները միշտ տարբեր խմբերում

Ինչու են Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները միշտ տարբեր խմբերում

304
0

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատմել է, թե ինչու են մրցաշարերի  վիճակահանությունների ժամանակ բաժանվում միմյանց նկատմամբ ազգային խնդիրներ ունեցող երկրների ֆուտբոլային ակումբները, ասենք՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի, կամ Հայաստանի ու Ադրբեջանի։

Չեֆերինի խոսքերով, դա արվում է ոչ թե քաղաքական պատճառներով, այլ անվտանգությունից ելնելով։

«Մեզ համար անվտանգությունը ամենակարեւոր բանն է։ Յուրաքանչյուր մրցաշարի համար որոշում ընդունելիս, մենք միշտ հաշվի ենք առնում անվտանգությունը։ Դրա համար մենք միշտ տարբեր խմբերում ենք դնում Սերբիան եւ Կոսովոն, Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան, անգամ Իսպանիան ու Ջիբրալթարը։ Այդ ակումբները չեն կարող լինել միեւնույն խմբում։ Երբ մեզ մոտ անվտանգության հետ կապված հարց է առաջանում, երբ մենք տեսնում ենք, որ կարող են խնդիրներ առաջանալ, երբ ազգային ֆեդերացիաներից ստանում ենք համապատասխան առաջարկություններ, մենք կանխարգելիչ միջոցներ եք կիրառում»,- ՈՒԵՖԱ-ի ղեկավարի խոսքերն է մեջբերում Ria Novosti-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here