Մարտի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվածների թվով Գերմանիան աշխարհում զբաղեցնում էր 5-րդ տեղը՝ 44 հազար մարդ: Միևնույն ժամանակ, երկրում գրանցվել է 267 մահվան դեպք, այսինքն ՝ տասն անգամ ավելի պակաս, քան Իսպանիայում, Իտալիայում և Չինաստանում: Քրիստիան Դրոստենը ղեկավարում է Բեռլինի Շարիտի հայտնի կլինիկայի վիրուսաբանության բաժանմունքը, և նա Գերմանիայի կառավարության գլխավոր բժշկական խորհրդատուներից մեկն է: Պոդկաստը միլիոնավոր գերմանացիների համար կորոնավիրուսի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրն է դարձել: Նա Zeit Online-ին տված հարցազրույցում նկարագրել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում գերմանական իշխանությունների և բժիշկների կողմից համաճարակի դեմ պայքարի համար:
«Երիտասարդների շրջանում շնչառական հիվանդությունները երբեմն նույնպես շատ ծանր են ընթանում: Այնուամենայնիվ, հաճախ մենք շատ քիչ տվյալներ ունենք այդ մարդկանց մասին: Հայտնի է, օրինակ, որ COVID-19-ի դրսևորման համար ռիսկային լրջագույն գործոն է համարվում մարմնի զանգվածի բարձ ինդեքսը, կորոնար սրտային հիվանդությունը, այսինքն՝ աթերոսկլերոզի պատճառով կորոնար զարկերակների նեղացումը: Թոքաբորբը հսկայական բեռ է ստեղծում սրտանոթային համակարգի համար, և եթե այն սկզբում նորմալ վիճակում չէ, ապա այս լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կվնասի նրան: Հաջորդ վարկածը հետևյալն է. որ որոշ երիտասարդ հիվանդներ կարող էին շնչել վիրուսի հսկայական դոզան անմիջապես թոքերում՝ առանց կոկորդում իմունային ռեակցիա առաջացնելու: Թերևս, այս դեպքում, մարդը շատ լրջորեն՝ անմիջապես հիվանդանում է. այդ պահին օրգանիզմին դեռ չի հաջողվում մշակել պաշտպանության որևէ միջոց: Բայց այս ամենը, կրկնում եմ, միայն վարկած է»,- նշեց Քրիստիան Դրոստենը: