տուն Աշխարհ Ինչու են կոտրել WhatsApp-ը

Ինչու են կոտրել WhatsApp-ը

247
0

Այս տարվա սկզբին ԱՄՆ-ի դաշնակից երկրների բարձրաստիճան կառավարական պաշտոնյաները ենթարկվել են հաքերային գրոհի, որի ժամանակ WhatsApp-ն օգտագործվել է օգտատերերի հեռախոսները գաղտնալսելու համար։

WhatsApp-ի կողմից անցկացվող հետաքննությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ զոհերի զգալի մասը «կառավարության եւ զինվորականների բարձրաստիճան ներկայացուցիչներ են, որոնք ցրված են հինգ մայրցամաքների առնվազն 20 երկրներում», հայտնում է News.am-ը։
WhatsApp-ի օգտագործմամբ այս կիբեռներխուժումը կարող է քաղաքական եւ դիվանագիտական մեծ հետեւանքներ ունենալ։
WhatsApp-ը հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ։ WhatsApp-ը պնդում է, որ NSO Group-ը ստեղծել եւ վաճառել է հաքերային հարթակ, որը օգտագործել է WhatsApp-ի թերությունները, որպեսզի օգնի հաճախորդներին կոտրել առնվազն 1400 օգտատերերի բջջային հեռախոսները։
Թեեւ հայտնի չէ, թե ով է օգտագործել պաշտոնատար անձանց հեռախոսները կոտրելու ծրագրային ապահովումը, NSO Group-ը հայտարարում է, որ իր լրտեսական ծրագրերը վաճառում է բացառապես պետական պատվիրատուներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here