տուն Հասարակություն Կրթություն Ինչու են բարձր բալեր ստացած դիմորդները դուրս մնացել. պարզաբանում է ԳԹԿ փոխտնօրենը

Ինչու են բարձր բալեր ստացած դիմորդները դուրս մնացել. պարզաբանում է ԳԹԿ փոխտնօրենը

1097
0

«Եթե ես առաջին հայտով իրավագիտություն եմ գրել՝ նշանակում է ես պիտի մրցեմ իրավագիտության դիմորդների հետ: Առաջին հայտը` անվճար և վճարովի գերակա է մյուսների նկատմամբ»,-այսպես պարզաբանեց բարձր բալերով դիմորդների դուրս մնալու փաստը ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա հիշեցրեց,թե ինչպես էր կարգը նախկինում.

«Նախկինում գերակա էր անվճար հայտը, մնացած դեպքերում, ըստ միավորների, երեխաները ընդունվել են: Այսինքն՝ անկախ նրանից, ես գրել եմ իրավագիտություն, գնացել եմ պատմաբանին հանել եմ, նստել եմ իր տեղը: Եթե նախկինում իրավաբանականից դուրս էր մնացել, հաջորդը գրում էր միջազգային հարաբերություններ`միջազգայինի դիմորդին հանում էր դուրս: Եվ այսպես մեկը մյուսին հանելով՝ ստացվում է, որ ոչ ոք իր տեղում չէ,- ասում է ԳԹԿ փոխտնօրենն ու շարունակում.- Հիմա ասում ենք՝ դուք ուզո՞ւմ եք դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ`մրցեք իրար հետ: Տեղերը փակվեց, թափուր տեղ կմնա` մնացած հայտերը կաշխատեն: Օրինակ` քաղաքագիտությունից թափուր տեղ մնաց, ընկեր միջազգային հարաբերությունների դիմորդ, կգնաս կմասնակցես քննությանը»:

Ստացվում է, եթե դիմորդը առաջին հայտով նշել է քաղաքագիտություն և ստացել է 7,5 միավոր և հաղթահարել է անցողիկ շեմը`ինքը պետք է ընդունվի, թափուր տեղ չպիտի մնա, իսկ եթե թափուր մնա, ապա քննություն կանցկացվի:

Հայկ Մագոյան