տուն Հասարակություն Առողջապահություն Ինչու են առողջապահության նախարարության մեքենաները մտել Էջմիածին

Ինչու են առողջապահության նախարարության մեքենաները մտել Էջմիածին

308
0

Araratnews.am-ի՝ Էջմիածնի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարության 8 մեքենա քիչ առաջ եկել եւ տարել է այն անձանց, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակվածներից մեկի հետ:

Տեղեկացնենք, որ այդ վարակակիրը մասնակցել է նշանադրության արարողության, շփվել շատ մարդկանց հետ, ինչի պատճառով էլ առողջապահության նախարարությունը մեկուսացման աշխատանքներ է կատարում:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել էր, որ սկսել են մեկուսացման աշխատանքներ: