ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հակառակ բազմաթիվ փորձագետների խորհուրդների, ինքը որոշել էր փակել սահմանը Չինաստանի հետ`կորոնավիրուսի բռնկման պատճառով, ուստի այժմ Միացյալ Նահանգներում վարակվածների դեպքերը շատ քիչ են: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Հակառակ շատ փորձագետների խորհուրդներին, ովքեր աշխատում են վարչակազմի համար… ես փակեցի սահմանները Չինաստանի հետ, այնպես որ՝ մենք ունենք շատ քիչ թվով մարդիկ, որոնց մասին իսկապես պետք է անհանգստանանք»,-ասել է Թրամփը:
«Ես փակեցի սահմանները՝ հակառակ շատ մարդկանց խորհուրդներին և սա, ինչպես պարզվեց, շատ իմաստուն որոշում էր»,- հավելել է Թրամփը: