տուն Քաղաքական Հայաստան Ինչու ասել «Այո» սահմանադրական բարեփոխումներին

Ինչու ասել «Այո» սահմանադրական բարեփոխումներին

341
0

Հայաստանում սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի միջոցով իրականացնելը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել. հասարակության մեծ մասն անտեղյակության է մատնված, իսկ ընդդիմադիր գործիչներն ու նախկին իշխանավորները խեղում են իրականությունը`խտացնում գույները:

Ըստ Սահմանադրության` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, սակայն տարիները ցույց են տվել, թե ինչպես են իշխանություններն այդ օրենքները պմտորեն հարմարեցնում իրենց: Եվ սա արդեն խնդիր է: Այդ իսկ պատճառով ներկա կառավարությունը գործունեության առաջին օրվանից միտված է Հայաստանում սահմանադրական իրականություն հաստատելու գործընթացին:

Սահմանադրության մեջ ամրագրված  է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով: Սակայն, եթե հայացք գցենք անցյալին՝ 1991 թվականից հետո մեր երկրում նման բան չի եղել:

Ճիշտ է, 2018 թվականից ամբողջությամբ ուժի մեջ մտած գործող Սահմանադրությունում նկարագրված  Սահմանադրական դատարանի մոդելն արժնացել է միջազգային մի շարք կառույցների հավանությանը: Բայց  միայն  Հանրաքվե անցկացնելու հետո  կվերականգնվի  Սահմանադրական դատարան ինստիտուտի նկատմամբ մարդկանց անվստահությունը:

Ի՞նչ է նախատեսված սահմանադրական բարեփոխումներից հետո նոր մոդելով: Ի տարբերություն նախկինի, երբ Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի թեկնածուներին առաջադրում էր Հանրապետության նախագահը կամ Ազգային ժողովի նախագահը, և ընտրում էր խորհրդարանը, նոր մոդելով` ՍԴ-ի անդամի երեքական թեկնածու առաջադրում է Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Նոր կարգավորումներով` ՍԴ անդամներին ընտրելու երեք կառույցներից երկուսը պետք է լինեն ապակուսակցական: Այսպիսով կվերանա Սահմանադրական դատարանի քաղաքականացվածության վտանգը: Այստեղ առանձնահատուկ է նաև այն հանգամանքը, որ ՍԴ-ի դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանափակված է. Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր ցմահ, ապա այժմ նա նշանակվում է 12 տարի ժամկետով, և նույն անձը երկու անգամ ընտրվելու իրավունք չունի: Ինչպես գիտեք, նախկինում ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը, իսկ այժմ ՍԴ-ն կընտրի իր նախագահին 6 տարի ժամկետով: Այսպիսով, յուրաքանչյուր 6 տարին մեկ ՍԴ-ն կունենա նոր նախագահ: Սա էլ բարեփոխում է, որպեսզի ՍԴ նախագահը չդառնա դատարանում գերիշխանություն հաստատող մարմին:

Հանրաքվեի միջոցով ՍԴ անդամների ճակատագիրը լուծելուց հետո, կառավարությունը հետամուտ կլինի Սահմանադրական իրականության  և ՍԴ բարեփոխումների ավելի գլոբալ գործին: ՀՀ քաղաքացին պետք է պատշաճ կերպով տեղեկացված լինի, որպեսզի կարողանա կատարել ճիշտ քվեարկություն:

Հիշեցնենք,որ ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի 2020 թվականի ապրիլի 5-ին:

Հայկ Մագոյան