Այսօր Ազգային Ժողովում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ գազի գնի աճի, կուտակված պարտքի եւ այդ շրջանակում Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կնքված երեք համաձայանգրերի վերաբերյալ:
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը իր ելույթում ներկայացրեց այդ երեք պայմանագրերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ խոսեց գազի գնի բարձրացման հետեւանքով կուտակված պարտքի վերաբերյալ:
«2011-ից գազի գինը պետք է այսպես թե այնպես թանկանար, սակայն ռուսական կողմի հետ շարունակվում են բանակցությունները, եւ Հայաստանի սպառողներն իրացնում են գազի գինը՝ ընդունելով սահմանի վրա 180 դոլարի գինը: Մինչեւ այս տարի տևած բանակցությունների արդյունքում որոշվեց գազի գինը Հայստանի համար: Որպես բազային գին ընդունված է 2011-ին ընդունված գինը այսինքն 180 դոլորը սահմանի վրա»,-ասաց Արմեն Մովսիսյանը:
Բանակցությունների արդյունքում հանվել է նաեւ գազի օգտագործման դիմաց 30 տոկոս մաքսատուրքը, որը գործում էր մինչեւ այդ:
«Ստեղծվեց եւս մի համաձայնագիր, ըստ որի՝ 30 տոկոս մաքսատուրքը չկիրառվի Հայստանի համար մատակարարվող գազի համար: Այդ բանակցությունների արդյունքում մինչ օրս սահմանի վրա գազի գինը ռուսական կողմը փոփոխում էր: Այս տարիների ընթացքում այն գնով, որով իրենք մատակարարում էին, տվեց 150 միլիոն դոլարի ճեղքվածք: Բավականին երկար բանակցությունների արդյունքում որոշվեց, որ այդ թվի կեսը իր վրա վերցնում է ռուսական կողմը, մյուս կեսը՝ հայկականը: Իսկ ինչպես պետք է փակել պարտքը. բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը հանձնվի Գազպրոմին»,- ասաց Մովսիսյանը:
Երկորդ համաձայնագիրը, ըստ Էներգետիկայի նախարարի, վերաբերում է նրան, որ Հայաստանը ամեն տարի պետք է ներկայացնի գազի եւ նավթամթերքների մասով ինդիկատիվ բալանսներ: Այսինքն ներկայացվի, թե որ ապրանքատեսակից ինչքան ենք օգտագործելու: Քանակ, որի դեպքում մաքսատուրքերը չեն կիրառվի ՀՀ-ի համար:
Երրորդ համաձայնագիրը վերաբերում է բաժնետոմսերի առք ու վաճառքին:
Էներգետիկայի նախարարի ելույթի ավարտից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատագամավոր Լեւոն Զուրաբյանը հարց հնչեցրեց, թե մինչեւ բանակցությունների ավարտը կառավարությունը կուտակել է հսկայական պարտք եւ Ազգային Ժողովը այդ մասին ոչինչ չի իմացել:
«Դուք ստիպված եք եղել պարտքի դիմաց վաճառել ՀայՌուսգազարդի 20 տոկոոս բաժնեմասը, դրա համար դուք պետք է ստանայիք Ազգային Ժողովի հավանությունը: Կատարվել են խախտումներ Սահմանադրության եւ բյուջեի մասին օրենքով»,- ասաց Զուրաբյանը:
Ի պատասխան, Արմեն Մովսիասյանը նշեց, որ ԱԺ պետք է ներկայացվեր այն ժամանկ, երբ որ ձեւավորված լիներ որոշակի թվի մեծություն, որը պարզ կլիներ:
«Այդ ժամանակ դա դեռ պարզ չէր, դա պարզ եղավ այս տարի: Գազի գինը առաջարկել են ավելի թանկ, կառավարությունը որոշում է կայացրել, որ գազի գինը չենք փոխում, հակառակ դեպքում կունանայինք ոչ թե 180 դոլար, այլ 200-ից ավել դոլար: Աա եղել է այդ ամբողջ բանակացությունների իմաստը, մինչեւ թիվը չպարզվեր, մենք չէինք կարող թիվը հրապարակել հանրության համար»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը: