72-ամյա մի տղամարդ դատական հայց է ներկայացրել դերասանուհի Գվինեթ Պելթրոուի դեմ: Նա պնդում է, որ Պելթրոուն, Յուտա հանգստավայրում դահուկներով սահելիս, հարվածել է իրեն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականին:
72-ամյա Թերրի Սանդերսոնը պատմել է, որ սկզբում բարձր բղավոց է լսել, ապա ուժգին հարված զգացել, որից հետո կորցրել է գիտակցությունը: Տղամարդը կողերի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել:
Նա հայտարարել է, որ իրեն 3 տարի է հարկավոր եղել՝ դատարան դիմելու համար, քանի որ այս ընթացքում զբաղված է եղել առողջությունը վերականգնելով:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության դերասանուհու մամուլի քարտուղար Խիզեր Ուիլսոնը, մեղադրանքներն անհիմն է համարել: