տուն Լուրեր Ինչու՞ ՀՅԴ-ն չի մասնակցել ոչ իշխանական ուժերի երեկվա հանդիպմանը. պարզաբանում

Ինչու՞ ՀՅԴ-ն չի մասնակցել ոչ իշխանական ուժերի երեկվա հանդիպմանը. պարզաբանում

187
0

ԱղվանՎարդանյանՏեսիլ

Երեկ, ուշ երեկոյան, ԱԺ ոչ իշխանական ուժերի ղեկավարների հանդիպում տեղի ունեցավ: Որքան էլ, որ տարօրինակ էր հանդիպմանը չէին մասնակցում ՀՅԴ ներկայացուցիչները: Այս կապակցությամբ բազմաթիվ մեկնաբանություններ եղան: Շատերը փորձեցին մեղադրել ՀՅԴ-ին նրանում, որ նրանք հերթական գործարքի մեջ են մտնում իշխանությունների հետ և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո իրենց պլանները փոխվել են: AraratNews.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՅԴ ներկայացուցիչներիցˋ պարզելու համար, թե ինչու չեն մասնակցել ոչ իշխանական ուժերի հանդիպմանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս նման հանդիպման անհրաժեշտություն իրենք չեն տեսնում, և դա է եղել պատճառը, որ չեն մասնակցել.«Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում: Մեր «այո»-ն «այո» է եղել եւ մնում, «ոչ»-ը՝ «ոչ»,- ասաց Աղվան Վարդանյանը: