տուն Աշխարհ Ինչո՞ւ է Զելենսկին մեկնում Բաքու՝ շրջանցելով Հայաստանն ու Վրաստանը

Ինչո՞ւ է Զելենսկին մեկնում Բաքու՝ շրջանցելով Հայաստանն ու Վրաստանը

377
0

Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բաքու:

Այցի ընթացքում Ուկրաինայի երիտասարդ առաջնորդը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այդ երկրի վարչապետին, մասնակցելու է ադրբեջանա-ուկրաինական բիզնես համաժողովին: Բացի այդ, նախատեսվում է մի շարք երկկողմ պայմանագրերի ստորագրում:

Հիշեցնենք, որ ի սկզբանե Զելենսկու տարածաշրջանային այցը նախատեսում էր այցելություն Վրաստան և Հայաստան ևս, սակայն Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաների պատրվակով այցերը չեղարկվել էին: