տուն Լուրեր Ինչու՞ Երեւանի քաղաքապետարանը ինքը չի կազմակերպում ուղեւորափոխադրումը եւ տնօրինում այդ գումարները

Ինչու՞ Երեւանի քաղաքապետարանը ինքը չի կազմակերպում ուղեւորափոխադրումը եւ տնօրինում այդ գումարները

81
0

g_image

Այսօր Ազգային Ժողովի նիստին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդես եկավ առաջարկությամբˋ ստեղծելու Երեւանի ուղեւորատար հասարակական տրանսպորտի ուղեվարձի եւ մյուս խնդրիների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով:

«Ուղեւորատար հասարակական տրանսպորտը իսկապես վատ վիճակում է գտնվում: Եթե քաղաքապետարանին տրված է իրավունք ու հնարավորություն, որ համայանքը կարող է ինքը կազմակերպել ուղեւորափոխադրումը, ինչո՞ւ չի անում: Քանի որ գերշահույթ ապահովող բիզնես է, կարող է քաղաքապետարանը ապահովել եւ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սուբսիադավորել: Հիմա ինչու ինքըˋ քաղաքապետարանը չի նախաձեռնում, այդ գումարները չի տնօրինում, որով կարող է լուծել շատ ու շատ հարցեր»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: