տուն Լուրեր Ինչու՞ են զբոսաշրջիկները Հայաստան գալիս հիմնականում ամռանը

Ինչու՞ են զբոսաշրջիկները Հայաստան գալիս հիմնականում ամռանը

120
0

armenia-755_3

«Ամեն տարի մոտ 10-ը տոկոս աճ է արձանագրվում Հայաստանի ներգնա տուրիզմի ոլորտում: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում ներգնա տուրիզմի զարգացմանը, որն իր արդյուքնները տալիս է: Մեր տուրիստական ընկերությունները մասնակցում են միջազգային բազմաթիվ տուրիստական ցուցահանդեսների: Սա շատ դրական է, և օտարերկրյա տուրիստներին հնարավորություն է  տալիս իմանալ Հայաստանի մասին: Այսօր տուրիստական ընկերությունները նաև օգտագործում են համացանցը` իրենց ծառայությունների մասին տեղեկացնելու մասին »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  «Armenia Trevel Plus» տուրիստական գործակալության ղեկավար Մարինա Կրպեյանը` ավելացնելով, որ Հայաստանում հիմնականում տուրիզմը ակտիվ է ամառային շրջանին, իսկ ձմռանը ավելի քիչ տուրիստներ են գալիս Հայաստան:

«Black Stone Trevel»  տուրիստական ընկերության ղեկավար  Գարի Շահինյանի կարծիքով` Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում տուրիզմը զարգացած չէ, քանի որ Հայաստանը ամբողջ տարվա համար առաջարկներ չունի. «Մենք պետք է նոր պրոդուկտներ առաջարկենք զբոսաշրջիկներին, որոնք մարդկանց կկանչեն Հայաստան ամբողջ տարվա ընթացքում: Մեզ մոտ բավականին լավ կարող է զարգանալ գյուղական տուրիզմը, որի պոտենցիալը Հայաստանը ունի»,-ասաց Գարի Շահինյանը: