Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով խորհրդարանին, անդրադարձել է նաև ազգի առողջության խնդիրներին` կոչ անելով հրաժարվել ավանդական կարտոֆիլն ու միսն իրար հետ ուտելուց, քանի որ դրանք անհամատեղելի են: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ես, իհարկե, ինքս էլ եմ շատ փորձել: Սակայն, կներեք ինձ, ինչո՞ւ ենք կարտոֆիլն ու միսը միասին ուտում: Ինչո՞ւ ես գիշերը կարտոֆիլով և մսով «կերկոխ» լինում: Ինչպե՞ ս ես քնելու, — հռետորական հարցեր է հնչեցրել Լուկաշենկոն` կոչ անելով հրաժարվել նաև արտասահմանից ներկրվող անառողջ սնունդից:
«Սպորտով չենք ուզում զբաղվել, ուտում ենք ինչ պատահի: Ինքներս մեզ թունավորում ենք», — ասել է նա` կոչ անելով սնվել միայն տեղական արտադրանքով: