տուն Քաղաքական Ինչո՞ւ քաղաքապետի նախկին խորհրդականը որոշեց դատավոր դառնալ. պարզաբանում

Ինչո՞ւ քաղաքապետի նախկին խորհրդականը որոշեց դատավոր դառնալ. պարզաբանում

222
0

Araratnews.amգրել էր, որ քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանը նշանակվել է Երեւանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

«Ժողովուրդ» թերթն այսօր գրել է՝ Համբարձումյանը հեռացել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ աշխատել չցանկանալու պատճառով:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում»  հերքել է այդ տեղեկությունը: Նա հիշեցրել է՝ Կարեն Համբարձումյանը դեռ մինչեւ քաղաքապետարանում աշխատանքի անցնելը դատավոր դառնալու համար քննություն էր անցել, եւ սպասում էր իր հերթին: Քաղաքապետարանում սրա մասին շատերը գիտեին, եւ նույնիսկ մոտավոր ժամկետներից էին տեղյակ:

Ավելին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը պատվոգիր է շնորհել Կարեն Համբարձումյանին այս տարվա ապրիլի 15-ի որոշմամբ նրա լավ աշխատանքի գնահատական: