Շատ բանջարեղեններ Հայաստանում բավականին թանկ են, այն դեպքում, երբ հարևան երկրներում դրանք ավելի էժան են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի շուկաներում պոմիդորն, օրինակ, 1200-1600 դրամ է, այն դեպքում, երբ Վրաստանում այն 400-600 դրամ է: Հայաստան ներմուծման ժամանակ 400 դրամանոց պոմիդորը մաքսազերծում են 800 դրամով՝ իբր տեղի արտադրողներին պաշտպանելու նպատակով: Սակայն, ըստ Չիլինգարյանի, տեղական արտադրողներին պաշտպանելը այսպես չպետք է լինի՝ սպառողի գրպանի հաշվին:
Սպառողներիս իրավունքների մեկ այլ պաշտպան Արմեն Պողոսյանն էլ կարծում է, որ եթե վրացական շուկայում պոմիդորը թուրքական է, ապա այն չպետք է ներմուծվի Հայաստան: