տուն Լուրեր «Ինչո՞ւ չեք պաշտպանում Ռադիկ Մարտիրոսյանին». Հովիկ Աբրահամյանը լսեց ԳԱԱ տնօրենի բողոքը

«Ինչո՞ւ չեք պաշտպանում Ռադիկ Մարտիրոսյանին». Հովիկ Աբրահամյանը լսեց ԳԱԱ տնօրենի բողոքը

50
0

big_a686fdbe5695b0ae021dd4e5e2c74feb

Այսօր ՀՀ Կառավարության նիստի ավարտին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը սկսեց դժգոհել, որ արդեն մեկ տարի է, ինչ Կառավարության շենքի մոտ  ամեն անգամ նիստի գալիս մի մարդ է իրեն մոտենում ու  վիրավորում, հայհոյում:

«Այդ մարդն անընդհատ ինձ ասում է ամենավերջին հայհոյանքները և դա անում է բոլորի աչքի առաջ:  Վերջերս նա դարձել է ագրեսիվ ոչ միայն հայհոյանքների, այլև արարքի մասով: Եթե օրենքներով պաշտպանված են պաշտոնյաները, ապա ինչո՞ւ չեք պաշտպանում ինձ»,-բողոքեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան, հարցը ուղղեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ասելով.

«Ինչո՞ւ չեք պաշտպանում Ռադիկ Մարտիոսյանին»:

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն արդարացավ, որ եթե մարդը չի դիմում իր պատիվը պաշտպանելու համար, իրենք ի՞նչ կարող են անել:

«Տվյալ դեպքում Ռադիկ Մարտիրոսյանը դատարան դիմելու իրավունք ունի»,-հավելեց Կոստանյանը:

«Լավ, իսկ եթե մարդուն հայհոյում են, խուլիգանություն չէ՞»,- հարցրեց վարչապետը:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ խուլիգանությունը հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքն է, իսկ եթե անձին են վիրավորում, նա կարող է դիմել դատարան:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ասաց, որ Ռադիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է իրենց, ու իրեն վիրավրող անձին տարել են բաժանմունք, վարչական տուգանքի են ենթարկել:

«Եթե բավարար չէ, կարող եք դիմել դատարան»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Վարչապետը Հովիկ Աբրահամյանը հարցի լուծումը չհասկացավ.

«Հիմա մարդուն հայհոյանք տան, տանեն վարչական տուգանք սահմանեն ու վե՞րջ: Պարոն Մարտիրոսյանը ակադեմիկոս մարդ է, հայհոյում են, ի՞նչ անի, պարոն Շահինյան: Ես իրոք չեմ հասկանում»:

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ասաց, որ եթե այդ վիրավորանքը հրապարակային է ու պարբերական բնույթ է կրում, հասարակությունն ականատես է դրան, հետևաբար դրսևորվում է անհարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ, ու դա կոչվում է հասարակական կարգի կոպիտ խախտում:

«Ինչքան իրավաբան, այնքան կարծիք, ես այդպես էլ չհասկացա»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: