տուն Հասարակություն Ինչու չեն ախտահանվում շենքերը, եւ ով է դրա պատասխանատուն

Ինչու չեն ախտահանվում շենքերը, եւ ով է դրա պատասխանատուն

402
0

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մի քանի շենքերի մուտքերն ախտահանվեցին, սակայն դա համատարած չէ:

Araratnews.am-ն այսօր մի քանի վարչական շրջանի բնակիչներից ահազանգ ստացավ շենքերի մուտքերը համատարած չախտահանելու մասին:

Պարզաբանում լսելու համար զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին: Խոսնակն ասաց, որ ախտահանում բոլոր վայրերում էլ անում են:

Խոսնակը հիշեցրեց՝ ախտահանում անում են համատիրությունները՝ բնակիչներին ամենամոտիկ օղակը, ուստի բնակիչները պետք է պահանջեն: Վարչական շրջանի աշխատակազմերը մասնակցում են, աջակցում են այդ պրոցեսին, բայց դա հիմնականում համատիրությունների  պարտականությունն է:

Ո՞վ է ֆինանսավորելու համատիրություններին՝ ախտահանիչ նյութերը ձեռք բերելու: Արդյոք քաղաքապետարանը համայնքի բյուջեից գումար հատկացրել է ախտահանիչ նյութերի ձեռք բերման համար, քաղաքապետի խոսնակը ֆինանսավորման  տեղեկությունը լսելու համար հորդորեց գրավոր հարցեր ուղարկել:

Հակոբ Կարապետյանը հիշեցրեց՝ համատիրությունը գործում է բնակիչների վճարած գումարների հաշվին:

Հ.Գ. Գրավոր հարցում, իհարկե, կուղարկենք, բայց արժե հիշեցնել՝ քիչ չեն բողոքները, երբ վճարված գումարների դիմաց համատիրությունները պատշաճ չեն անում իրենց պարտականությունները, որի վկայությունը մեր բազմաթիվ հրապարակումներ են: Բացի այդ՝ համատիրությունների աշխատանքին ազդելու լծակ ունեն նաև վարչական շրջանի աշխատակազմերը, ուստի այս պայմաններում արդոք ճիշտ է պարտականությունների կատարումը միայն բնակիչը պահանջի, ոչ թե աշխատակազմերը:

Սոնա Դավթյան