տուն Քաղաքական Միջազգային Ինչո՞ւ կռանալ ամերիկացիների առաջ. Իոսիֆ Կոբզոն

Ինչո՞ւ կռանալ ամերիկացիների առաջ. Իոսիֆ Կոբզոն

201
0

Кобзон дал совет «невъездному» Григорию Лепсу

Հանրահայտ երգիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, ում մուտքը ԱՄՆ արգելված է դեռ 1994թվականից, նույն իրավիճակում հայտնված Գրնգորի Լեպսին խորհուրդ է տալիս բանի տեղ չդնել օվկիանոսից այն կողմ շրջանառվող «կլյաուզաներին», չարդարանալ եւ պահել արժանապատվությունը։

«Գրինյա, թանկագինս, արդեն 20 տարի է, ինչ ինձ ԱՄՆ-ում մաֆիա են համարում։ Այդ ընթացքում ես դարձա Պետդումայի պատգամավոր, պարգեւատրվեցի շքանշաններով, պրոֆեսոր եմ, ակադեմիկոս։ Հասկանո՞ւմ ես ինչպես է մեր երկիրը վերաբերվում մաֆիային … Գրիշա թքիր ամեն ինչի վրա, առողջությունդ պահպանիր, ուշադրություն դարձրու, թե ինչպես ես 20 տարի չեմ պայքարում դրա դեմ»,- իր հեռախոսային զրույցն է պատմել Իոսիֆ Կոբզոնը, ումից խորհուրդ ստանալու համար դիմել էր Գրիգորի Լեպսը։

Պատգամավորը նաեւ պատմեց, որ Լեպսը հարցրել է՝ չարժե՞ գնալ ԱՄՆ դեսպանատուն՝ խոսելու համար, ինչին Կոբզոնը պատասխանել է՝ ինչո՞ւ կռանալ նրանց առաջ։

ՌԴ ժողովրդական արտիստը հենվում է Պուտինի օգնության վրա. «Ես այս երկրում մեկ մարդու եմ հավատում Վլնդիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով կարող է, պայմանականորեն ասած, այս ամենին ի պատասխան, չթողնի ԱՄՆ մշակութային պատվիրակությանը ժամանել Ռուսաստան»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հաստատել էր, մի խումբ մարդկանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին տեղեկությունը, քանի որ նրանք կապ են ունեցել «Եղբայրների շրջան» (Brothers’ Circle) միջազգային հանցավոր կազմակերպության հետ։

Ռուսական լրատվամիջոցները երեկ հաղորդել են, որ այդ ցուցակում է նաեւ անվանի երգիչ Գրիգորի Լեպսը, ով օգնել է այդ կազմակերպությանն անօրինական գումարներ տեղափոխելուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here