տուն Հասարակություն Առողջապահություն Ինչո՞ւ է 24-ամյա մայրը պտուղը կորցրել. պարզաբանում «Սլավմեդ» ԲԿ-ից

Ինչո՞ւ է 24-ամյա մայրը պտուղը կորցրել. պարզաբանում «Սլավմեդ» ԲԿ-ից

746
0

Araratnews.am-ն այսօր «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան և գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վարդան Ռափյանին խնդրեց անդրադառնալ «Սլավմեդ» ԲԿ-ում գրանցված դեպքի մասին:

Հիշեցնենք՝ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:

Վարդան Ռափյանն ասաց, որ եղել է ընկերքի վաղաժամ շերտազատում մեծ մակերեսով, ինչի հետեւանքով պտուղը մահացել է: «Քանի որ դա վտանգավոր էր մոր կյանքի համար, շտապ կարգով կեսարյան հատում է արվել: Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է անցել, մոր վիճակը լավ է»,- մանրամասնեց բժիշկը։

Ինչ վերաբերում է հարազատների բողոքին, բժիշկն ասաց՝ շերտազատումը բժշկի մեղքով չի լինում, դա անկանխատեսելի վիճակ է:

Սոնա Դավթյան