տուն Քաղաքական Ինչո՞ւ է Վանեցյանը հանդիպել Միքայել Մինասյանին՝ Փաշինյանի գիտությամբ

Ինչո՞ւ է Վանեցյանը հանդիպել Միքայել Մինասյանին՝ Փաշինյանի գիտությամբ

525
0

Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր պաշտոնավարման ժամանակ հանդիպել է  Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Սուրբ աթոռի դեսպան Միքայել Մինասյանի հետ:

ԱԱԾ տնօրենը նաև ասել էր, որ իշխանությունը չի թաքցնում եւ չի թաքցրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իր վատ վերաբերմունքը:

«…Իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝
Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը…»,- ասել է Վանեցյանը:

Araratnews.am-ը գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալու, թե ճի՞շտ են Արթուր Վանեցյանի հայտարարությունները: Կառավարության պատասխանում գրված է. «…Ձեր կողմից հիշատակված անձի հայտարարությունները չենք մեկնաբանում»:

Սոնա Դավթյան