տուն Լուրեր Ինչո՞ւ է ռուսական կողմը ներում կամ վերցնում գազի պարտքի կեսը. Թևան Պողոսյան

Ինչո՞ւ է ռուսական կողմը ներում կամ վերցնում գազի պարտքի կեսը. Թևան Պողոսյան

283
0

big_dae1e213c8e8b4afcb1ec608e9880753

Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակացության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանինˋ նշելով, որ կառավարությունը չի թողել, որ երկու մասնավոր սուբյեկտների միջեւ բանակցություն ընթանա գազի սակագնի բարձրացման վերաբերյալ:

«Ասվում է, որ կա 300 միլիոն դոլարի պարտք, որից 150-ը պարտավոր է Հայաստանը վճարել: Ռուսական կողմը վերցնում է իր վրա  կեսը, բացատրեք՝ ինչո՞ւ է ներում կամ վերցնումˋ հաշվի առնելով, որ ինքը ժամանակին գործարան վերցրեց»,- հարց հնչեցրեց Թեւան Պողոսյանը:

Ի պատասխանˋ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ կառավարությունը չի միջամտել երկու մասնավոր ընկերությունների բանակցություններին:

«Պարզապես մենք միշտ ունեցել ենք այդ համաձայնագիրը ռուսական կողմի հետ, որ նման գների բարձրացումը կառավարությունների միջեւ պետք է լինի, ոչ թե ընկերությունների: Մենք բանակցություններ ենք անցկացրել, որ գանք որոշակի փոխզիջման: Իսկ ՀայՌուսգազարդի բաժնեմասի այդ 20 տոկոսը հանձնելը թույլ չի տալիս ազդել գազի գնագոյացման վրա»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here