տուն Հասարակություն Իրավական Ինչո՞ւ է կարևոր զանգի փաստը. արդարադատության նախարար

Ինչո՞ւ է կարևոր զանգի փաստը. արդարադատության նախարար

252
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով «զանգի փաստին» նշեց.

«Ինչո՞ւ է կարևոր զանգի փաստը. ենթադրենք՝ վարակակիրն ինտեսիվ շփման մեջ է գտնվել տասը անձի հետ: Տասը անձից հինգ անձի մշտապես տեղակայման փաստը հաշվի առնելիս պարզվում է, որ մեկ տեղակայման վայրում են գտնվել: Ինչը նշանակում է, որ հինգ անձի հետ կապված՝ մեծ է հավանականությունը, որ տասը օրվա ընթացքում եթե ահազանգ է կատարվել, համ էլ մեկ տեղակայման վայրում են գտնվել՝ օրինակ յոթ կամ ութ օր, մեծ է հավանականությունը, որ այդ անձինք, հնարավոր է, որ վարակվել են: Կառավարության կայացրած որոշմամբ, սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում, այդ անձանց մեկուսացնելու համար որոշում կա: Իսկ մյուս հինգ անձինք, որոնց հետ անընդհատ զանգ է կատարվել և անընդհատ կարծիք է հնչում, թե ինչու… եթե պարզվի, որ նրանք մշտական տեղակայման վայրում չեն եղել՝ կնշանակի, որ այդ անձանց մասով լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա»: