տուն Տնտեսական Ինչո՞ւ է թանկացել սպիրտը. վարչապետ

Ինչո՞ւ է թանկացել սպիրտը. վարչապետ

266
0

Հիվանդների մեծ մասը, բացի թոքաբորբով հիվանդներից, բուժում չեն ստանում, դեղեր չեն խմում: Պարզապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում պառկած են: Այսօր «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց շուկայի վիճակի մասին: Սպիրտի գնաճը, կառավարության ղեկավարի խոսքով, հարկային օրենսդրության հետ է կապված, այդ պատճառով էլ թանկացել է այն: «Ալկոգելերի գնային փոփոխություն վիրուսից առաջ եւ հետո չի եղել: Գնային փոփոխություն եղել է ձավարի, հնդկաձավարի հետ կապված:  Խոշոր ցանցերի առեւտուրն աճել է, իսկ փոքր կրպակներինը՝ նվազել»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է  ֆինանսական վիճակին, այն, կառավարության ղեկավարի խոսքով, կայուն է: