ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այսօր լրագրողներին ասել էր, որ Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: