Օրեր առաջ անդրադարձել էինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ազատմանը: Գրել էինք, որ նրա ազատման մի քանի վարկած է շրջանառվում: Քանի որ մամուլի խոսնակն այդպես էլ չէր արձագանքել լուրերին, Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ լուրերի իսկությունը ճշտելու:
Հիշեցնենք՝ հիմնական վարկածն այն էր, որ վարչապետը դժգոհ է եղել Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից:
Կառավարությունը շրջանառվող լուրերը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել, հիշեցրել է միայն հանրային ծառայողների եւ հայեցողական պաշտոնների նշանակման եւ ազատման դրույթները:
Սոնա Դավթյան