տուն Քաղաքական Ինչո՞ւ են պաշտոնյաների աշխատավարձերը «գաղտնի» բարձրացվել. վարչապետի պարզաբանումը

Ինչո՞ւ են պաշտոնյաների աշխատավարձերը «գաղտնի» բարձրացվել. վարչապետի պարզաբանումը

469
0

ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնյաների աշխատավարձերի թաքուն բարձրացման մասին հարցրեց: Մարուքյանին հետաքրքիր էր, թե ինչու է առանց խորհրդարանի՝ աշխատավարձերի բարձրացում արվել եւ թաքուն է արվել դա:

ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, շրջանցել է պաշտոնյաների վարձատրության մասին օրենքը:

Վարչապետն ասաց, որ բոլոր սուբյեկտների աշխատավարձը չի բարձրացրել, ոմանցն իջել է: «Անցած տարի պարգեւատրման սկանդալի արդյունքում արձանագրել ենք, որ կա դիսպրապորցիա: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած օրենքին, այն վաղուց այդպես չի գործում, այդ սանդղակը վաղուց է խախտվել»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ: «Հիմա որ դուք ասում եք՝ առանց օրենքի փոփոխութուն, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որտեղ եղել է սրա մասին»,- հիշեցրեց գործադիր մարմնի ղեկավարը:

Մարուքյանն արձագանքեց՝ գումարը 30 տոկոսից ավելի է եղել, կրկնապատկվել է, իսկ երբ հաստատել ենք ֆոնդը, տպավորություն է եղել՝  խոսքը 30 տոկոսի մասին է: Երկրորդ՝ ինչո՞ւ է գաղտնի արվել:

Վարչապետն ասաց՝ բավարար չափով այդ հարցը քննարկվել է ԱԺ ամբիոնում, հետևաբար՝ հարցը տեղին չէ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև նախարարների հայտարարագրերը, որոնցից եւս կարելի է պատկերացում կազմել աշխատավարձերի մասին: «Ինչ վերաբերում է գաղտնի լինելուն, ապա եղել է ներքին աշխատանքային ընթացակարգ»,- պնդեց Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here