Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել` անչափահասների միջև վեճն ավարտվել է դանակահարությամ:
17-ամյա Էդիկ Բեգլարյանը հիվանդանոց է տեղափոխվել մահացած: Բժիշկների ախտորոշմամբ` վերջինս սուր կտրող-ծակող առարկայից վնասվածք է ստացել պարանոցի և սրտի հատվածում:
iPress.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դաժան սպանությունից:
«Իրականում երիտասարդների միջև վեճը սկսվել է վզի ոսկե շղթայի պատճառով: Տղաները շներ են կռվացրել և պարտվողը պիտի ոսկե շղթա տար հաղթողին:
Սակայն Էդիկ Բեգլարյանը չի կատարել նախնական պայմանավորվածությունը, որտեղից սկսվել է հիմնական վեճը իր և 17-ամյա Սարգիս Գիլոյանի միջև»,— պատմեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Մասիսի բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ 17-ամյա Էդգար Բեգլարյանը շատ խելոք և պարկեշտ երիտասարդ էր և երբևէ տարօրինակ վարքով աչքի չի ընկել, նրանց խոսքով բոլորը շոկի մեջ են:
Նշենք, նաև, որ սպանության մեջ կասկածվող 17-ամյա Սարգիս Գիլոյանը ձերբակալված է: