Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետի ԺՊ-ն ասաց՝ հանդիպմանը տարբեր բնույթի հարցեր, այդ թվում նաև սուր հարցեր են քննարկվել, որոնցից մեկը վերաբերում է «Ադեկվատ» կուսակցության անդամներին բերման ենթարկելուն:
Ոստիկանության ԺՊ-ն ասաց՝ ոստիկանությունն իր լիազորությանը համապատասխան գործողություններ է արել: «Ոստիկանությունն իրավասու է տեղեկությունը ստուգել, հետո ազատ արձակել բերման ենթարկվածներին»,- նշեց Արման Սարգսյանը:
Ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարն ասաց՝ բերման ենթարկված անձանց տվյալները ստացել են քրեական ոստիկանությունում:
Արման Սարգսյանն ասաց՝ քաղաքական հետապնդում չկա Հայաստանում, եթե դա լիներ, ապա խոսքի, գործելակերպի ազատություն չէր լինի: