տուն Քաղաքական Ինչո՞ւ Արփինե Հովհաննիսյանն ընդգրկված չէ հանձնաժողովում. նախարարի պատասխանը

Ինչո՞ւ Արփինե Հովհաննիսյանն ընդգրկված չէ հանձնաժողովում. նախարարի պատասխանը

537
0

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների այն հարցին, թե ինչու Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախկին նախարարը, չի դարձել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի թեկնածու, պատասխանեց. «Ես ի գիտություն եմ ընդունում, որ տիկին Հովհաննիսյանն անկեղծ մղումներից ուզում է մեզ օգնել: Մենք այդ օգնությունից չենք հրաժարվի: Սա ոչ առաջին, ոչ վերջին ֆորմատն է: Պարզապես տիկին Հովհաննիսյանի հայտում գրված է՝ մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխության հանձնաժողովի աշխատանքներին: Իրականում կարծես խոսքը ֆորմալ առումով մասնակցության մասին է»:

Բացի այդ՝ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններն արդեն քննադատում են, հետևաբար՝ դա չէինք կարող դրական գնահատել: «Սա քաղաքական որոշում է»,- ասաց կառավարության անդամը: