տուն Հասարակություն Իրավական Ինչո՞վ է զբաղվում նախկին փոխնախարարը եւ ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ

Ինչո՞վ է զբաղվում նախկին փոխնախարարը եւ ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ

301
0

Araratnews.am-ն ամիսներ առաջ գրել էր արդարադատության երկու նախկին փոխնախարարների՝ Արթուր Հովհաննիսյանի ու Սուրեն Քրմոյանի ազատման մասին:

Ազատումից կարճ ժամանակ անց Սուրեն Քրմոյանը նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, չնայած նրա ազատումը քաղաքական էր, իսկ Արթուր Հովհաննիսյանը, պարզվում է, համալրել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության թիմը եւ դարձել խորհրդատու գործընկեր:

Հանրային որոշ շրջանակներ այս ընկերությունը կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ավելին՝ ըստ հրապարակումների՝ հենց այդ ընկերությունն է գրել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, չնայած ընկերության հիմնադիր Սեդրակ Ասատրյանը հերքում է այդ լուրերը:

Արթուր Հովհաննիսյանից փորձեցինք իմանալ՝ արդյոք այդ ընկերությունում աշխատելը  նշանակում է լինել անուղղակիորեն Քոչարյանի թիմի անդամ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը մեզ հետ զրույցում հերքեց Ռոբերտ Քոչարյանի հետ կապը: «Մեր ընկերությունն ամենամեծն է, հատկապես քրեական գործերով տարբեր մասնագետներ են ներգրավում, տարբեր պրոյեկտներ են իրականացնում: Արթուր Հովհաննիսյանը Քոչարյանի գործում ներգրավված չէ: Չի կարելի ասել, որ մեր ընկերությունը այս կամ այն թիմի պրոյեկտն է: Մենք ոչ մեկի թիմը չենք, այլ նրանց պաշտպանողն ենք»,- մանրամասնեց տնօրենը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here