տուն Հասարակություն Ինչն է Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ 1 պատճառը. մանրամասնում է վարչապետը

Ինչն է Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ 1 պատճառը. մանրամասնում է վարչապետը

213
0

Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք չենք կարողացել մինչև այս պահը մեր հայրենակիցներին համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ և ամենաէֆեկտիվ կանոներից մեկը՝ դիմակ կրելը: Այս մասին պարետատան նիստից հետո ընթացող ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում, ի հեճուկս պարետատան որոշումների, վարչական իրավախախտումների համար կազմվող արձանագրությունների, կիրառվող քարոզչության, ի հեճուկս կառավարության գործունեության թափանցիկության, ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ 1 պատճառն է:Նման եզրակացության համար ունենք միջազգային հետազոտություն, որ հրապարակել է «Ֆորբս»-ը:

Գիտեմ, որ հիմա արձագանքներ են լինում նախկինում արված հայտարարություններին՝ կապված դիմակ կրելու հետ, ասեմ, որ սա այսօր է հրապարակվել, նախկինում այս համոզվածության վերլուծություն չի եղել, հետևաբար, հայտարարությունների հետ կապված անճշտություններ եղել են ամենուր:

ԱՀԿ-ն մեկ շաբաթ առաջ արել էր հայտարություն, հետո հերքել է: Հիմա կարող ենք ամենաբարձր գիտական մակարդակով ապացուցված համարել, որ դիմակները համարվում են ամենաէֆեկտիվ միջոցը»,-հայտարարեց վարչապետը:

Armtimes.com