տուն Քաղաքական Հայաստան Ինչն էր միջադեպի իրական պատճառը. Լիլիթ Մակունցը պարզաբանում է (տեսանյութ)

Ինչն էր միջադեպի իրական պատճառը. Լիլիթ Մակունցը պարզաբանում է (տեսանյութ)

406
0

Ընդմիջումից հետո ԱԺ-ը շարունկում է նիստը:

Ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը: Մինչ կառավարության կատարողականին անցնելը Լիլիթ Մակունցն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին: Մակունցը նախ ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից և բոլոր հայրենակիցներից, ովքեր ականտես են եղել, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում:

«Իմ քայլը» խմբակցության անունից ցավում եմ, որ խմբակցությունը տրվել է սադրանքներին և տեղի է ունեցել՝ ինչ տեղի է ունեցել: Բայց հիմա մի փոքր մանրամասն այդ սադրանքների մասին:

Ամեն ինչ սկսվեց ապօրնի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից: Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև ԼՀԿ-ը՝ կողմ չքվեարկելով  նախագծին: Այդ նախագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց ԼՀԿ հատկապես ղեկավարի վարքագիծը ԱԺ-ում: Նկատի ունեմ, որ երբևէ պարոն Մարուքյանը, երբևէ պատգամավոր եղած ժամանակ այս գումարման ընթացքում, նախորդ գումարման ընթացքում, երբևէ իրեն թույլ չի տվել նման բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման Ազգային ժողովում:

Եվ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք Ազգային ժողովի փոխնախագահի հասցեին»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Մանրամասները` տեսանյութում։

Հայկ Մագոյան