տուն Տնտեսական Ինչն են ամենաշատը գնել ՀՀ քաղաքացիերը

Ինչն են ամենաշատը գնել ՀՀ քաղաքացիերը

285
0

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասել է, որ ստեղծվել է գների եւ պաշարների մոնիթորինգի շուրջօրյա աշխատանքային խումբ:

«Մեկ-երկու օրվա ընթացքում օնլայն կկարողանանք հետեւել վաճառքի տվյալներին, գներին, ներմուծման արժեքներին։ Նաեւ մոնիթորինգ ենք անելու ամեն մարզերում, խնդիր չկա գների տոտալ վերահսկում իրականացնելու»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն ամենաշատը նպարեղեն են գնել: Միևնույն ժամանակ, Գեղամ Գևորգյանը շեշտեց, որ ՀՀ-ում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, թթվասերի, նման ապրանքների խնդիր չկա։