տուն Uncategorized Ինչի հետևանքով են անկել մուֆլոններն ու կենգուրուները

Ինչի հետևանքով են անկել մուֆլոններն ու կենգուրուները

229
0

Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն: Այս մասին հայտնում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:

Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):

Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել: