տուն Լուրեր Ինչի՞ համար են հետապնդել Ժիրայր Սեֆիլյանին

Ինչի՞ համար են հետապնդել Ժիրայր Սեֆիլյանին

251
0

SVD594won4SyQS6e7xRN8d9mIB

Այսօր Նախախորհրդարանը տարածել է մի հայտարարություն, որում մասնավորապես նշված է. «Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին, անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս, հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում: Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել: Սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է: Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով: Նախախորհրդարանի քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի  հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է: Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին»: Այս միջադեպի հետ կապված  Araratnews.am-ի թղթակիցը մեկնաբանություն է վերցրել Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանից, ով նշել է, որ  Ժիրայր Սեֆիլյանին հետապնդելու փաստը կապված է ոչ այնքան վերջինիսˋ Ծածկած շուկայի դիմաց կատարվող ակցիաներին մասնակցելու հանգամանքի հետ, ինչպես նշված է Նախախորհրդարանի տարածած հայտարարությունում, որքան, ըստ Խզմալյանի, դա անմիջական կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի այն դիտարկման հետ, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռազմական կերպարները չափից շատ ուճացված են:«Որքան մեզ հայտնի է, դա առաջացրեց մեծ դժգոհություններ, որոշ պաշտոնյաներ անգամ չթաքցրեցին իրենց զայրույթը: Ես ուզում եմ ասել, որ սրանք խոսում են այն մասին, որ նմանատիպ երևույթները հետևանքներն են ներկայումս գործող քրեաօլիգարխիկ համակարգի ու վաղուց արդեն»,-Arartnews.am-ի թղթակցի հետ զրույցն եզրափակել է Տիգրան Խզմալյանը:

Էմմա Պալյան

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here