Բարձրագույն դատական խորհրդում սկսվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի դիմումը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը ներկայացրին իրենց դիրքորոշումը: Դրանից հետո Ազարյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջեց ԲԴԽ-ում լսել ՀԾՔ պետ Սասուն Խաչատրյանին, որի հասցեին էլ Ազարյանը արտահայտություններ էր հնչեցրել: