Ջոն Բոլթոնը քննադատում է Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը: Ինչպես գրում է միջազգային մամուլը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները ԱՄՆ նախագահի հետ:
Վերջինս վրդովված է հատկապես Աֆղանստանի «Թալիբան» շարժման առաջնորդներին Թրամփի որոշմամբ` ԱՄՆ-ի նախագահի Քեմփ Դեյվիդ նստավայր հրավիրելու համար: Նրա խոսքով՝ սա սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
Նշվում է նաև, որ Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություն «դատապարտված է ձախողման»: Ըստ նրա, այս երկրները միայն ցանկանում են բանակցել պատժամիջոցներից ազատվելու համար՝ սեփական երկրների տնտեսությունը զարգացնելու համար: