տուն Լուրեր Ինչից է առաջացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած վթարը. մանրամասներ

Ինչից է առաջացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած վթարը. մանրամասներ

293
0

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:
Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here