Մելբուռնում տեղի ունեցած համերգի ժամանակ, երբ հասավ թվիթերյան հարցերին պատասխանելու պահը, երկրպագուների այն հարցին, թե ինչից են տղաները ամենից շատ վախենում, խմբի անդամները պատասխանել են.
Լուի — Եթե անկեղծ՝ ապա չկա այնպիսի մի բան, որից ես վախենամ:
Հարրի — Իմ վախը մեղուներն են: Երբ ես փոքր էի, մեղուն մտել էր բերանս և կծել լեզուս, այդ պատճառով էլ ես վախենում եմ նրանցից:
Նայլ — Ես վախենում եմ փակ տարածություններից:
Զեյն — Միանշանակ ջուրը, ես շատ վատ լողորդ եմ:
Լիամ — Ճիշտն ասած՝ ես հիմա արդեն վախենում եմ կրակից: