![]() Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին։ Ընդ որում, խոստացվում են էական հավելումներ։ Եվ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով։ Ենթադրությունը ճշտելու նպատակով երեկ «ՀԺ»-ն դիմել է Քաղծառայության խորհուրդ։ Վերջինիս,նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ։ «Մենք այդպիսի որևէ առաջարկություն, որևէ գրություն չենք ստացել»,- ասել է նա։ Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ։ Խոսքը վերաբերվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրջ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/27/281041.html |