«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ 4 ոչ իշխանական ուժերի համատեղ քննարկմանըˋ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ իշխանափոխության գնալու համար:
Նա նշում է, որ եթե իշխանափոխության դեպքում հանրությանը պարզ չէ, թե ինչ համակարգային փոփոխություններ են լինելու, ապա ինչի՞ համար է պահանջվում այդ իշխանափոխությունը:
«Ինչի՞ համար է պահանջվում այդ իշխանափոխությունը, եթե մի փողային ռեսուրսը իշխանության պետք է փոխվի մյուս փողային իշխանությամբ: Դա մեզ համար մեծ խնդրահարույց հարց է, ու մենք պահանջում ենք այդ պրոցեսի թափանցիկություն: Եվ երկրորդըˋ ի՞նչ կեցվածք են ընդունելու եւ ի՞նչ վերադասավորում են ընդունելու այդ ուժերը իշխանափոխությունից հետո, եթե Մաքսային միության, Եվրաասոցացման համաձայնագրի վերաբերյալ նույն սցենարն է եւ նույն հայտարություններն են անում: Կներեք, բայց այս պարագայում ես համակարգափոխության որեւէ երաշխիք չեմ տեսնում»,- ասում է Սեդրակյանը: