«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ավարտել է բանակցություններն ակումբի հետ և շուտով կերկարաձգի պայմանագիրը։ Այն նախատեսված կլինի ևս հինգ տարվա համար։ Պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականը, որով Ինյեստան կստանա տարեկան 10-11 մլն եվրո աշխատավարձ։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Այսպիսով, Ինյեստան կդառնա կատալոնական ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսիից հետո։ Այս համաձայնության պաշտոնական հաստատումն առայժմ բացակայում է։