տուն Սպորտ Ինձ տհաճ է գալ հայրենիք ու լսել այս քննադատությունները․ Մեսսի

Ինձ տհաճ է գալ հայրենիք ու լսել այս քննադատությունները․ Մեսսի

102
0

0011094219

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ իր համար ավելի կարևոր է հաղթանակն Աշխարհի առաջնությունում, քան անհատական ձեռքբերումները։

«Միշտ ասել եմ, որ պատրաստ եմ փոխանակել իմ բոլոր ռեկորդներն Աշխարհի առաջնությունում հաղթանակի հետ։ Դա իմ հայրենակիցներին կերջանկացներ։ Հավատում եմ, որ Մունդիալ 2014-ում մենք կկարողանանք հասնել դրված նպատակներին։ Մենք քրտնաջան աշխատել ենք և հավատում ենք, որ գտնվում ենք ճիշտ ճանապարհին», — ասել է Մեսսին։

Նա նաև անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատությանը։ «Իհարկե, ես տեսնում եմ բոլոր այդ մեկնաբանությունները՝ իբր մե՛կ չեմ ցանկացել խաղալ, մե՛կ հիմնը չեմ երգել կամ որ հպարտություն չեմ զգում Արգենտինայի հավաքականում խաղալիս։ Ինձ համար տհաճ է ժամանել իմ երկիր և լսել այս քննադատությունը։ Ինչ-որ պահի իրոք մտածում ես, որ խնդիրը քո մեջ է, և դա բացասական է ազդում թիմի վրա։ Սակայն, դա երկար չի տևում, այնուհհետև դու պարզապես առաջ ես գնում», — ասել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է Inside Spanish Football-ը։