տուն Սպորտ Ինձ չեն հետաքրքրում իմ հաջողությունները, կարևորը թիմի հաղթանակներն են. Մխիթարյան

Ինձ չեն հետաքրքրում իմ հաջողությունները, կարևորը թիմի հաղթանակներն են. Մխիթարյան

353
0

DMksJz8zqn4

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2:1):

«Դա ծանր և կարևոր խաղ էր մեզ համար: Նման մրցակցի դեմ արտագնա խաղում շատ դժվար է: Սակայն մենք կարողացանք հաջող խաղալ: Ես ուրախ եմ, որ կարողացա «Բորուսիայի» կազմում Չեմպիոնների լիգայում դառնալ առաջին գոլի հեղինակ: Սակայն ինձ ավելի շատ հուզում է իմ թիմի հաղթանակը, այլ ոչ թե իմ անձնական ձեռքբերումները:

Մարզչի բացակայությունը փոխարինողների նստարանից ոչ մի կերպ չազդեց մեր խաղի վրա: Մենք մեկ մեծ ընտանիք ենք, որտեղ յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի», — ասել է Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here