տուն Աշխարհ Ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Իրանի առողջապահության փոխնախարար

Ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Իրանի առողջապահության փոխնախարար

426
0

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես է եկել փետրվարի 25-ին։

«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը:

Ռուսական  ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունը  փոխանցում է 168.am-ը: