տուն Լուրեր Բլոգ Ինձ համար մեկ է, որ փողոցն է ասֆալտել Յանուկովիչը ու որ շենքն...

Ինձ համար մեկ է, որ փողոցն է ասֆալտել Յանուկովիչը ու որ շենքն է շարել՝ մադու կյանքը անգին է, իսկ Հայ մարդու կյանքը կրկնակի անգին

127
0

Viktor-YAnukovich6

«Արարատ» մեդիա գրուպի գլխավոր խմբագիր  Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այն բանից հետո, երբ ես և իմ ընկերները «անվանափոխեցինք» Յանուկովիչի հրապարակը, որոշ իմ հայրենակիցներ դատապարտեցին այդ արաքը, հիմնավորելով իրենց ասածը մի քանի տարբեր բաներով: Հիմա հարգելով իմ հայրենակիցների կարծիքը ուզում եմ փոքրիկ հայտարարություն անել և մի քանի փաստարկ բերել: Եվ մեկընդմիշ փակել ինձ համար այս թեման: Չեմ ուզում անդրադառնալ` ինչու հազարավոր 88-ին Հայաստանին օգնողներից հենց նրա անունով բացվեց հրապարակը և այն մասին, որ այն նախ գտնվում է ՀՀ-ում, նոր Սպիտակ քաղաքում, կանցնեմ, ըստ իս, կարևորին:
Ես վստահ եմ, որ ճիշտ քայլ եմ արել և վստահ եմ, որ ՀՀ տարածքում չպետք է լինի Յանուկովիչի հրապարակ: Ասվում է, որ այդ մարդը լինելով պրարաբ, ղեկավար կամ ջոկատավար մեծ շինարարություն է նախաձեռնել: Հիմա ասեք, խնդրում եմ, արդյոք դա նշանակում է, որ նրան կարելի է ներել 77 մարդու մահ, ներել 2 հայ տղայի, մահ:
Ինքն է պատասխանատուն այդ սպանությունների համար՝ անկախ նրանից անձամբ է կրակել, թե հրաման է տվել ուժով ազատել հրապարակը, թե ուղղակի բան չի արել, որ իրավիճակը լուծի: Նա է այդ «շինարարության” պրարաբը:
Իսկ ինչ եք ասելու այդ մահացած տղաների՝ հայ տղաների ընտանիքներին: «Հա ինքը հրամայեց կրակել ձեր երեխաների վրա , սպանել նրանց, բայց 88-ին այս հրապարակն ու փողոցն է սարքել?»
Կյանքի գինը չի կարող հրապարակ, շենք ու փողոց լինել: Ինձ մեկ է, ինչ է արել Յանուկովիչը, որ փողոցն է ասֆալտել ու որ շենքն է շարել՝ մադու կյանքը անգին է , իսկ Հայ մարդու կյանքը կրկնակի անգին:

Շնորհակալություն: