Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված արտահայտությունները:
«Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, տիրույթին, անձնական դաշտին, չպետք է ուղղակի տեղ ունենա մեր քաղաքական խոսքում: Այն արձագանքը, որ եղավ բոլոր կողմերի կողմից, լավ կլիներ, որ դրսևորվեր անխտիր բոլոր դեպքերում»,- նշեց Մակունցը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Անդրանիկ Քոչարյանի ասածը անձնական վիրավորանք է, Մակունցը նշեց, որ Քոչարյանը հանգամանալից կպատասխանի այդ հարցին:
Մակունցն ասաց, որ անձնական զրույց է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց խմբակցությունում քննարկում չի եղել: