Ցանկացած այսպիսի հետազոտություն, որպես կանոն, արվում է անանուն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանըˋ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցինч դատական ոլորտի կոռուպցիայի, օրենսդրական խախտումների եւ ճնշումների վերաբերյալ:
«Բավականին արձագանքներ եղան զեկույցի վերաբերյալ, հատկապես դատական դեպարտամենտի ներկայացուցչի արձագանքը, երբ որ նա ասաց, թե հավաստի չէ այս զեկույցը, եւ պետք է փաստեր ու անուններ բերվեն: Ինձ համար մի քիչ զարմանալի էր, որ դատական դեպարտամենտի ներկայացուցիչը, մեղմ ասած, այդպիսի չիմացություն է ցուցաբերում, քանի որ այդպիսի հետազոտությունները միշտ էլ անանուն են կատարվում»,-ասաց Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրաˋ եթե նույնիսկ ՄԻՊ-ի զեկույցը անուններով լիներ, ապա ի՞նչ հեռանկար դա պետք է ունենար:
«Ուղղակի կուզեի հիշեցնել սովորական բան, որ երբ որ, որպես կանոն, քննությունը ցույց կտար, որ որեւէ բան չի ապացուցվել, կսկսվեր ընդհակառակը: Ով որ այդպիսի բան է ասել, նրան սուտ մատնության հոդվածով կդատեին, ինչպես Արգիշտի Կիվիրյանի դեպքում էր»,-ասաց Իշխանյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՄԻՊ-ը հրապարակել էր Հայաստանի դատական ոլորտի վերաբերյալ մի զեկույց, որի մի մասումˋ 120 դատավորների, իրավաբանների եւ փաստաբանների անանուն հարզացրույցների հիման վրա ներկայացվել էին դատական կաշառքների սակագներն եւ դատավորների նկատմամաբ ճնշումների դեպքեր:
Լիլիթ Առաքելյան